Մեր տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան, բացի մեզանից, մեկ էլ Ռուսաստանին պետք չի: Այսօր Ռուսաստանը, Պեսկովի ու Զախարովայի միջոցով, նորից հիշեցրեց, որ էստեղից գնալու ցանկություն չունի:
ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ասում է, որ ԵՊՀ-ն և Մատենադարանը համագործակցում են:
Ի՞նչ է նշանակում նույն պետության մեջ երկու պետական հիմնարկների համագործակցություն:
Ի՞նչ է նշանակում նույն պետության մեջ, նույն նախարարության ենթակայության ներքո գործող հիմնարկների միջև համագործակցություն:
Հիմա էլ նոր մոդա՞ է, ինչ է, հենց ակտիվ ռազմական գործողություններ են սկսվում, միանգամից ֆբ-ում ծլում են «ռազմական փորձանքագետները», թե բա՝ վայ-վույ, հանկարծ զինվորական շարասյուները չնկարեք-գցեք սոցցանցեր...
Մեր արժեքային ճգնաժամի և քաղաքական մտքի դեգրադացման արդի օրինակն այն է, թե հանրային տրանսպորտի հարցը, ի վերջո, ով լուծեց՝ Հայկ Մարությա՞նը, թե՞ ՀՀ կառավարությունը։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...